Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս 6-րդ հարկից ընկել է

timthumb (1)

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռոստոմի 26 հասցե, որտեղից մարմնական վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել մի տղայի:

Վիրավորին շտապօգնության մեքենային պատգարակով Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 19-ամյա Քաջիկ Ավետիսյանն է, ով նշված շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս՝ 6-րդ հարկից վայր է ընկել: Նա կանգնած է եղել շինարարության համար նախատեսված «խառաչոյի» վրա:

Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *