ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով` երեկ Սիսիանի մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Սիսիանից:
«Երեկ դիրքերում հերթափոխություն է եղել: Դիրքն ունի 3000 մետր բարձրություն: 5 հոգի ձնահյուսի տակ են մնացել, որից 4-ին գտել են ողջ-առողջ, իսկ մեկին մինչ այժմ չի հաջողվել գտնել: Որոնողական աշխատանքներ են ընթանում, չնայած այդտեղ բուք և քամի է»,- հայտնեց մեր աղբյուրը
Վերջինս նշեց, որ որոնողական աշխատանքներում հիմնականում զինծառայողները, զինվորական գունդն է ներգրավված. «Ձորակի մեջ է, դժվարանցանելի է ճանապարհը` 7 կմ ոտքով են բարձրանում: Կարծում եմ` տեղանքին ավելի ծանոթ լինելու նկատառումներով, իրենք են կատարում գործողությունները»:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան18:00-ի սահմաններում: