Արտակարգ դեպք Տավուշի մարզում. սինդրիկի գնացած կանանց ոտքի տակ ական է պայթել

timthumb (4)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ և «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Նվեր Ճ-ն է, 32-ամյա Աստղիկ Պ.-ն է և 37-ամյա Արամ Դ.-ն։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետևանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել։

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *