Արտակարգ իրավիճակ Մեհմանդարի շուկայում

timthumb (4)

Արարատի մարզի Հովտաշատ (Մեհմանդար) գյուղի շուկայում մեծածախ առևտրով զբաղվող վաճառականները կանգնել են լուրջ խնդրի առաջ:

Պարզվում է՝ շուկայի սեփականատերը սոխի բիզնեսով զբաղվողներին զգուշացրել է՝ այսուհետ շուկայում կարգ է փոխվում, ըստ որի, սոխ կարող է իրացնել միայն իր ընկերը, ով ապրանքը ներկրելու է Իրանից: Այս նոր կարգի պատճառով խնդրի առաջ են կանգնելու ոչ միայն մարդիկ, ովքեր սոխը ներմուծում են, նաև այն ֆերմերներն, ովքեր Հայաստանի տարբեր շրջաններում մշակում են և հենց այս շուկայում իրացնում այն:

Նշենք նաև, որ մոնոպալիան միայն սոխին չի վերաբերում. այս շուկայում այսուհետ, ըստ սեփականտիրոջ պահանջի, պետք է վաճառվի միայն  «Քեթրին գրուպ» ընկերության բանանը:

Նշենք, որ առևտրականները պատրաստվում են ամեն կերպ իրենց խնդիրները ներկայացնել վարչապետին. կփակեն ճանապարհը կամ էլ կգան կառավարության դիմաց՝ պահանջով՝ շուկայում վերացնել մոնոպոլիան և թույլ տալ առևտարականներին` ազատորեն իրացնել իրենց ապրանքը:

ԼՈւՐԵՐ.com-ը խնդրի վերաբերյալ կապ հաստատեց Գյուղատնտեսության նախարարի խոսնակ Անի Սմբատյանի հետ: Մեր հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը  խնդիրը կարգավորելու ուղղությամբ, պատասխանեցին, որ խոսքը վերաբերում է մասնավոր շուկայում ստեղծված խնդրին և նախարարությանը ժամանակ է անհրաժեշտ խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Գյուղանախարարության արձագանքը կներկայացնենք այն ստանալուն պես:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *