Արտակարգ իրավիճակ Վանաձորի Տարոն 2 և 4 թաղամասերում. երեխաներին դպրոցներից տուն են ուղարկում (լուսանկարներ)

40ebd9156ef660f831b1f2dc2edace21

Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերի բնակիչները գիշերը ժամը 00:20-ից զրկվել են գազամատակարարումից:

Պատճառը ոչ թե պարտքերն են կամ «գազավիկների» կողմից անջատումները, այլ ուժեղ քամին:

Առավոտյան ծնողները երեխաներին տարել են դպրոցներ, սակայն տնօրենները հայտնել են, որ գազամատակարարման դադարեցման պատճառով դպորցներում ջեռուցում չկա և խնդրել են երեխաներին տանել տուն:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և վնասել է գազախողովակը, ինչի պատճառով էլ ժամանակավորապես դարարեցվել է գազամատակարարումը:

Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Քանի անգամ տեղեկացրել ենք Վանաձորի քաղաքապետարան, որ էդ ծառը իրենից վտանգ է ներկայացնում, չորացած է և ոչ պիտանի: Ճիշտը հեռացնելն էր, սակայն ամեն անգամ գցում էին էսօր-էգուց, զգուշացրել ենք նույնիսկ, որ եթե ծառը պոկվի՝ ընկնելու է գազախողովակի վրա ու դա ապացուցվեց երեկ, երբ ուժեղ քամու պատճառով ծառն արմատից պոկվեց ու վնասեց գազախողովակը»:

Բնակիչներն ասում էին նաև, որ ոչ «Գազպրոմ Արմենիայից», ոչ Վանաձորի քաղաքապետարանից, ոչ էլ Լոռու մարզպետարանից ոչ ոք մինչ այս պահը չի այցելել վթարի վայր:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *