Արտակ Զաքարյանը չհերքեց Հայկազ Բաղմանյանի՝ աշխատանքից ազատվելու լուրերը

timthumb (1)

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Կրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանաք»,- ասաց Պաշտպանության փոխնախարարը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ  ինչպես Հայկազ Բաղմանյանի, այնպես էլ Պաշտպանության նախարարության ցանկացած պաշտոնյայի ազատման մասին տրվում է պաշտոնական հրապարակում:

Հիշեցնենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *