«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ դի է հայտնաբերվել

timthumb

«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Այո՛, ահազանգ ստացել ենք։ Դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը, և լքված ծննդատան շենքի 3-րդ հարկում հայտնաբերվել է մեկ մահճակալ, տարբեր անձնական իրեր, մահճակալի վրա՝ կնոջ դի։  Կատարվում է քննություն՝ պարզելու կնոջ մահվան հանգամանքները և տուժողի ինքնությունը»,-ասաց Տռուզյանը։

Նա նշեց, որ ըստ նախնական քննության՝ դատաբժիշկներն ասում են, որ դիակը մի քանի օր է այնտեղ, բայց մանրամասները կասեն, երբ ստանան դիահերձման արդյունքները և դատաբաժկական փորձաքննության եզարակացությունը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *