Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա

timthumb (9)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր շարունակվում է ԱԺ քառօրյան: Նիստի մեկնարկից հետո Ազգային ժողովը  87 «կողմ», 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին՝ ՀՀ օրենքի նախագիծը:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն  իր ելույթում, խոսելով այս նախագծի մասին, նշեց «Պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռքիցդ կտանեմ, հիմա՝ ՌԴ-ն հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանում է: Հիմա՝ ՌԴ-ն պիտի գա ու մեզ վերահսկի՝ մեր զինտեխնիկան, իսկանդերը տեղո՞ւմ է, ճիշտ նպատակի՞ն է ծառայել, թե չէ»,-ասաց Փաշինյանն՝ իր խոսքում նաև Արտաշես Գեղամյանին խորհուրդ տալով խոսել լենինիզմի, մարքսիզմի մասին:

Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան մենամարտը շարունակվեց նաև ԱԺ միջանցքում, որի մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԵԼՔ-ի մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյանը: Ըստ պատգամավորի՝  ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը Ազգային ժողովի միջանցքում հարձակվել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա՝ բռունցքներով սպառնալով նրան. «Ձեր ՀՀԿ-ական պատգամավորին կարգի հրավիրեք: Եթե կարգապահական տույժերի մեխանիզմներ ունեք, կիրառե՛ք: Ձեր առաջիկա խմբակցության նիստին անդրադարձեք այս հարցին: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է նման պայմաններում աշխատել, մենք սրա համար չէ, որ ստեղծել ենք Ազգային ժողով»,-կոչով ՀՀԿ-ական գործընկերներին դիմեց Գորգիսյանը: 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *