Արցախը չի կարող դառնալ բանակցությունների օբյեկտ. Վլադիմիր Կազիմիրով

Kazimirov

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1992-1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը, որ օրերս այցելել էր Հայաստան, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախը պետք է վերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային սեղան: «Ռուսաստանն ի սկզբանե՝ սկսած կոնֆլիկտի ծագման սկզբից, հանդես էր գալիս որպես հանդիպումների ստանդարտ ձեւաչափի կողմնակից, այսինքն՝ եռակողմ՝ Հայաստան, ԼՂ եւ Ադրբեջան: Այդ պատճառով էլ ՌԴ-ն իր միջնորդական առաքելությունն իրականացնելու հենց սկզբից եռակողմ ֆորմատի կողմնակիցն էր, իսկ արեւմտյան երկրներն ավելի շատ կողմ էին երկկողմ բանակցություններին: Այնպես որ բանակցությունները մինչ այն պահը, երբ անցկացվում էին ՌԴ-ի միջնորդությամբ, եռակողմ են եղել: Եվ իսկապես այդպես ավելի ճիշտ է»,- ասել է նա: Կազիմիրովը նաեւ ընդգծել է, որ Արցախը չի կարող դառնալ բանակցությունների օբյեկտ, այլ այն սուբյեկտ է, քանի որ հենց նրա ճակատագիրն է որոշվում»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *