Արցախում ականի պայթյունից վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան

timthumb

Նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Հովեյանին այսօր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխում են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ երեկ Նարեկ Հովեյանը Արցախում վիրահատվել է, սակայն վիճակը դեռևս կայուն ծանր է:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև՝ զինծառայողին ուղղաթիռով Երևան չտեղափոխելու պատճառը եղանակային պայմաններն են. նրան կտեղափոխեն մեքենայով:

Նշենք, որ վիրավորում ստացած զինծառայողը Երևան քաղաքից է:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Իսկ 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: 

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս: Զինծառայողները զոհվել են հակատանկային ականի պայթյունի հետևանքով:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *