Արցախում ականի պայթյունից տուժածներից մեկի ոտքերն անդամահատել են

timthumb

Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով տուժած տղամարդկանցից մեկին՝ Գարիկ Ղահիրյանին անդամահատել են: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատուրյանը:

Խաչատուրյանն, անդրադառնալով վիրավորներ 43-ամյա Արամ Մկրտչյանի ու 31-ամյա Գարիկ Ղահիրյանի առողջական վիճակին՝ նշեց. «Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունն ավարտվել է հաջող, վիճակը թեև ծանր, բայց կայուն է: 31-ամյա Գարիկ Ղահիրյանն ականապայթյունային վիրավորում է ստացել զույգ ստորին վերջույթների շրջանում, երկու վերջույթներն էլ անդամահատել ենք: Նա ունի նաև պոլիտրավմա, վիճակը ծանր է գնահատվում»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ ականի վրա պայթած մեքենան պատկանում էր «Հալո թրասթ» միջազգային կազմակերպությանը, որը տեևական ժամանակ է՝ զբաղվում է Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներով: Իսկ ականի պայթյունից 2 տուժածներն ու 3 զոհերը զբաղվում էին ականազերծմամբ և «Հալո թրասթ» ընկերության աշխատակիցներ են, Արցախի քաղաքացիներ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *