Արփինե Հովհաննիսյանը թեժ սկանդալի պատճառ է դարձել

timthumb (4)

ՀՀ Ազգային ժողովում այսօր շարունակում է Կառավարության նախաձեռնությամբ գումարած արտահերթ նիստը:
Առաջին ընթերցմամբ պատգամավորները քվեարկվեցին «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլն նախագծերը:

Արա Բաբլոյանը նշեց, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվում է 98 կողմ ձայնով՝ հայտարարելով, որ նիստից բացակայող Արփինե Հովհաննիսյանը կողմ է այս նախագծին:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ԱԺ նախագահից  հետաքրքրվեց՝ այդ ինչպե՞ս կարող էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կողմ քվեարկել այս օրենքի նախագծի փաթեթին, եթե նա Հայաստանում չի գտնվում և բացակայում է այս արտահերթ քննարկումներից:

Արա Բաբլոյանը հարցին ի պատասխան նշեց. «Էլեկտրոնային տարբերակով երևի, կամ գրավոր ա ուղարկել, հիմա հարցնենք»:

Արտակ Զեյնալյանը պահանջեց հրապարակել փոխնախագահի էլեկտրոնային ստորագրությամբ նամակը:

Զեյնալյանի այս պահանջը հունից հանեց Արա Բաբլոյանին: Վերջինս նշեց, որ պարտավոր չէ ունենալ այդ նամակն, ինքն ընդամենը քարտուղարությունից ստացել է նման տեղեկատվություն:

Բաբլոյանի այս պատասխանը չբավարարեց Արտակ Զեյնալյանին: Նա շարունակեց նշել, որ ըստ ԱԺ կանոնակարգի, որևէ մեկը չպետք է քվեարկությունից առաջ իմանա՝  ինչպես է պատգամավորը քվեարկելու և այդ արդյունքները գաղտնի պետք է պահվեն քվեարկությունից առաջ:

«Այդ քվեարկությունը Օսկարի նման է, մենք չպետք է իմանանք՝ նա ինչպես է քվեարկելու»:

Բանավեճից հետո հարցը դրվեց  քվեարկության և անցավ 98 կողմ ձայնով:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Արփինե Հովհաննիսյանի կողմից ուղարկված նամակն էլեկտրոնային ստորագրություն չունի, հետևաբար, այն անվավեր է  և պահանջեց նորից անցկացնել քվեարկություն, ինչն Արա Բաբլոյանը մերժեց:

Նշենք, որ ողջ քվեարկության ընթացքում ԵԼՔ-ը բոյկոտում էր քվեարկությունը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *