Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ պնդումների հետ, թե նոր օրենքով վերցվում են ներում շնորհելու՝ ՀՀ նախագահի լիազորությունները

timthumb

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ ընդդիմադիր պատգամավորների տեսակետի հետ, թե «Ներման մասին» նոր օրենքով ՀՀ նախագահի ներում շնորհելու լիազորությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, վերցվում են: «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արփինե Հովհաննիսյանը ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց Սահմանադրությունից մեջբերումներ անելու դեպքում անել լիարժեք, քանի որ դա է ճիշտ գործելաոճը:

«Սահմանադրությամբ ամրագրված է ոչ միայն նախագահի՝ ներում շնորհելու իրավունքը, այլ նաև այն եղանակը, միջոցը, որով նախագահը լուծում է ներում շնորհելու հարցը: Երբ մեջբերում ենք Սահմանադրությունը, բացի 135-րդ հոդվածից, որն ասում է, որ նախագահը լուծում է ներում շնորհելու հարցը, մենք պարտավոր ենք նայել նաև 139-րդ հոդվածը, որը շատ հստակ սահմանում է, որ պետք է լինի ներման վերաբերյալ հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացնող մարմին»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ լուծման մեխանիզմները Սահմանադրությամբ ամրագրված են, ուստի օրենքի քննարկման ժամանակ հնչող մեղադրանքները, թե նախագահի լիազորությունները վերցվում են, տեղին չեն: «Եթե հիմա նման պնդումներ են արվում, ես հարց եմ տալիս՝ իսկ միգուցե, սահմանադրական քննարկումների ժամանակ նման պնդումներ անեիք, սահամնադրական պնդումների ժամանակ ասեիք, որ 139-րդ հոդվածն այլ կերպ է պետք շարադրել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը սկզբունքորեն անհամաձայնություն հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի առաջարկին, թե հարկավոր է դատապարտյալներին  ներում հայցելու իրավունքից բացի նաև դատվածությունը հանելու իրավունք տալ: «Դատվածությունը հետևանք է, սակայն այդ հետևանքի առկայությունը նոր հանցագործություններ կատարելու ժամանակ գնահատողական և որոշակի իրավական հետևանքներ առաջացնող գործընթաց է»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *