ՀՀԿ-ից Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու էր հրավիրվել ոստիկանություն։
«Սիրե՛լի ընկերներ
Շնորհակալ եմ բառի բուն իմաստով հազարավոր շնորհավորանքների համար: Ես դեռ շարունակում եմ անհատապես պատասխանել բոլորի նամակներին ու զանգերին: Անկեղծորեն զգացված եմ ընկերներիս, մտերիմներիս ու բազմաթիվ անծանոթ մարդկանց բարեմաղթանքներից ու ջերմ խոսքերից: Ես ձեր շնորհիվ ինձ հաղթանակած եմ զգում:
Հ.Գ. Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է գտնվում։