Արևածագի նախկին գյուղապետը մեղադրվում է յուրացման մեջ

timthumb (3)

Ոստիկանության ծառայողները Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Արևածագ գյուղում յուրացման դեպք են բացահայտել:

Քննությամբ պարզվել է, որ Արևածագ գյուղի համայնքի նախկին ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, պետության շահերին հակառակ օգտագործելով պաշտոնական դիրքը, շահադիտական նպատակներով որպես Արևածագ համայնքի ղեկավարի օգնական է ձևակերպել մի քաղաքացու` շուրջ մեկ տարի ձևական աշխատանքային պայմանագրով աշխատող, բայց իրականում աշխատանքի չհաճախող անձի` պետությանը պատճառելով էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *