Արևմուտքը ճզմում է Ռուսաստանին, գրոսմայստերական քայլեր չպետք է անենք․ Հայկ Սուքիասյան (տեսանյութ)

timthumb-6

«Ես առաջարկում եմ հետխորհրդային եզրույթից հրաժարվել, քանի որ դա հասարակություններին կապում է Խորհրդային միության հետ, և երբ մենք տարածքն անվանում ենք հետխորհրդային, դրանով հանդերձ ընդլայնում ենք Ռուսաստանի լեգիտիմությունն այդ տարածքների վրա, հետևաբար, Հայաստանի և նախկին ԽՍՀՄ տարածքներից անկախացած մյուս պետությունների մասին խոսելիս եկենք խոսենք անկախ պետությունների մասին: Այստեղ պետք է առանձնացնեմ Արցախը, որը միակ պետությունն է, որը պայքարել է իր անկախության համար, մնացածներն անկախացան իրենցից անկախ: Կարելի է ասել, որ Արցախը Բելառուսից ավելի անկախ է»,-«Հետընտրական Ռուսաստան» թեմայով քննարկման մեկնարկին կոչով հանդես եկավ  Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանի ասուլիսը։
Խոսելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրման մասին՝ Հայկ Սուքիասյանը նշեց, որ Արևմուտքն այս փուլում Ռուսաստանի հետ ուղիղ բախման չի գնա, սակայն,  վերցնելով օղակի մեջ, ճզմում և ճզմելու է, որի ապացույցն այդ պետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շարքն է:
«ՌԴ-ին մեկուսացնել հնարավոր չէ, քանի որ միջուկային գերտերություն է, բայց այն, որ նրան բոլոր հնարավոր եղանակներով չափավորում են, դա փաստ է: Կարծում եմ՝ Ռուսաստանն այդ պարագայւմ կգնա միջուկային պատերազմի սադրանքի, որի հավանականությունը 0,1 տոկոս է: Հայաստանը պետք է կանգ առնի և մենք պետք է գնանք կոմպլեմենտար քաղաքականության, հակառակ պարագայում, եթե ՌԴ-ին շատ մոտենանք, Արևմուտքը մեզ կթիրախավորի, իսկ Արևմուտքին շատ մոտենալով էլ՝ թիրախ կդառնանք Ռուսաստանի համար: Աշխարհակարգ է փոխվում և ճիշտ քայլերի պարագայում միայն կարող են շահած դուրս գալ»: 
Քաղաքագետն անդրադարձավ քաղաքական լայն շրջանակներում քննարկվող Ռուսաստանի զենքի վաճառքի հարցին և ընդգծեց, որ այս հարցում, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ունի ընդգծված առավելություն․ «Հայաստանը Ռուսաստանի հետ ունի զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագիր և զենք է գնում այդ պայմանագրի համաձայն: Պայմանագիր, սակայն, չունի Ադրբեջանը և այս առոմով նա ցանկացած պահի կարող է խնդիրների մեջ ընկնել»,-ասաց քաղաքագետը:
Խոսելով գերտերությունների միջև առկա բախումների մասին՝ Հայկ Սուքիասյանը նշեց, որ այս պահին Հայաստանը պարտավոր է շատ զգուշորեն վարել իր քաղաքականությունը. «Մեծ զգուշավորություն է պետք․ գերտերությունները կարող են բախվել, գրոսմայստերական քայլեր չպետք է անենք, հակառակ դեպքում՝ կարող ենք պարտվել»,-ասաց Սուքիասյանը:
https://www.youtube.com/watch?time_continue=24&v=8ANxGixAMlI

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *