Աֆրինը՝ քաղաքական առևտրի առարկա

1-3571

«Թեև Թուրքիան հոխորտում է, որ ինքը հաղթել է, բայց իրականում քրդական ուժերը որոշել են հետ քաշվել և պարտիզանական կռիվներ մղել, որպեսզի ի վերջո Թուրքիային դուրս մղեն այդ շրջանից: Թուրքիան հայտարարում է, որ սրանով ամեն ինչ չի վերջանալու և իր գործողությունները շարունակելու է՝ մինչև հասնի Իրաք, Սիրիայի սահման»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով Աֆրինում տեղի ունեցած վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության և միջազգային արձագանքի մասին:

Նրա կարծիքով՝ դժբախտաբար՝ սիրիական տագնապը շատ շուտ ավարտ չի ունենալու և արդեն վաղուց վերածվել է տարածաշրջանում շահագրգռված ուժերի բախման: 

Նշենք, որ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից կարճ ժամանակ անց թուրքական զինված ուժերի աջակցությամբ ձեռք բերվեց Աֆրինը: Հարցին՝ արդյոք քաղաքական առևտրի հանգամանք տեսնո՞ւմ է, Մանոյանը պատասխանեց.

«Աֆրինի դեպքում ինչ-որ չափով կա քաղաքական առևտուր: ԱՄՆ-ն, համաձայն չլինելով Սիրիայում Թուրքիայի քայլերին, կարծես թե չի ուզում առճակատման գնալ, այդ պատճառով էլ քրդական ուժերին մղեց հետ քաշվել, որպեսզի Աֆրինում չլինի այն, ինչ եղել է մյուս քաղաքներում, որտեղ ամեն բան ավերվել էր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Աֆրինի դեպքում նման բան չեղավ:

Անդրադառնալով Սիրիայի կողմից խաղացող խոշոր ուժերի գործողություններին՝ Մանոյանը նշեց.

«Այնքան հակասական շահերով ուժեր կան Սիրիայում, որ ամեն պահի կարող են իրենց կեցվածքը փոխել: Աֆրինի պարագայում՝ Միացյալ նահանգները թեև սկզբում թույլ տվեց Թուրքիային առաջ շարժվել և որոշ գործողություններ իրականացնել, բայց վստահ չեմ, որ թույլ կտա շատ առաջ գնալ»:

Մանոյանը նշեց՝ Աֆրինում իրականացրած գործողությունների հետ կապված՝ Թուրքիան հիմնավորումներ ունի. «Թուրքիան  ասում է՝ այն տարածքները, որոնք ես վերահսկում եմ Սիրիայում, վերաբնակեցնում եմ Սիրիայի այլ շրջաններից տեղահանվածներով և նրանց վերադարձնում եմ իրենց երկիր: Օրինակ սրան՝ Արևմուտքը ուժեղ պատասխան չունի»,- ասաց Մանոյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *