Բաբլոյան-Փաշինյան հարցուպատասխանն՝ առանց մեկնաբանության

Capture

Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանին ուղղեց մի շարք հարցեր, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության․

Բաբլոյան — Այս օրերին դուք ունեի՞ք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն։

Փաշինյան  Այո։

Բաբլոյան — Դուք ունեի՞ք խոսքի ազատություն։

Փաշինյան — Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն։

Բաբլոյան — Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք։

Փաշինյան — Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք։

Բաբլոյան — Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին մասնակցելու ազատ իրավունք։

Փաշինյան — Այո, ես գտնում եմ, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ապահվել։

Բաբլոյան — Դուք գտնո՞ւմ եք, որ դա ժողովրդավարության դրսևորում էր։

Փաշինյան — Այո, աներկբա։

Բաբլոյան — Դուք գտնո՞ւմ եք, որ այս հնարավորությունը ստեղծվեց 2008 թվականից հետո։

Փաշինյան —Ոչ;

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *