Բաղրամյան 26-ը կդառնա վարչապետի նստավայրը

timthumb (8)

Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է վարչապետի նստավայրը նախատեսվել Բաղրամյան 26-ը, իսկ նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47-ը:

«Ենթադրենք՝ դուք եք ընտրվել վարչապետ և ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ և որոշում է չշարունակել պաշտոնավորել, այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ը դա շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին», -ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա է պատճառը և կապ չունի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թե այլ անձ:

«Եթե մենք նպատակադրվեինք ստեղծել որևէ համակարգ այս կամ այն անձի համար, եթե նման դրդապատճառներ ունենայինք., Սահմանադրությունը փոխել ընդհանրապես պետք չէր: Այնպես որ, մենք խոսում ենք փոփոխությունների մասին՝ պատասխանատվություն խորհրդարանի առաջ», — ասաց Հարությունյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *