«Բայց ես խի՞ պիտի այցելեմ Մանվել Գրիգորյանին, իբր 4 տարի շատ եմ այցելել…». Սամվել Ալեքսանյան

timthumb (10)

«Ես կողմ եմ քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն, հիմա ի՞նչ մուտիլովկա եք անում: Ո՞վ ա ասում՝ նման տեղեկություններ կան: Ես չեմ, ով եղել ա, սխալ բան ա արել»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանավորվելուն դեմ քվեարկած երեքից մեկն էլ ինքն է եղել:

Ալեքսանյանը հավաստիացրեց, որ ինքը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն և վատ է վերաբերվում դեմ քվերկողներին:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է այցելել Մանվել Գրիգորյանին, Ալեքսանյանը վրդովվեց. «Բայց ես խի՞ պիտի այցելեմ Մանվել Գրիգորյանին, իբր 4 տարի շատ եմ այցելե՞լ, որ հիմա պետք ա այցելեմ»,- ասաց նա:

Նշենք՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն ԱԺ-ում կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *