Բանկի կառավարչի եղբորը անասնագոմում կախված են գտել

timthumb (17)

Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել:

Հաղպատ գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերվել է տղամարդու կախված դի։

Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Հաղպատ գյուղ,  որտեղ հայտնաբերվել է  քաղաքացի՝ կախված վիճակում: Մեկնած խումբը պարզել է, որ 1964-ին ծնված տղամարդն առավոտյան ժամը 8-ի սահմաններում ինքնասպանություն է գործել՝ իր տանը կից անասնագոմի առաստաղից պարանով կախվելու միջոցով»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Նշենք, որ տան անասնագոմի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասում հաշվառված, սակայն Հաղպատի նշված տանը բնակվող՝ 54-ամյա Ավետիս Արսենյանի կախված դին։

Ըստ տեղեկությունների՝ Ավետիս Արսենյանը «ՎՏԲ բանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի կառավարչի եղբայրն էր։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *