Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ուելսին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

բասկետ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին տուրում ջախջախեց Ուելսի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայաստանի հավաքականն առաջին քառորդում հաղթեց 29:9 հաշվով, երկրորդ քառորդն ավարտվեց 46:20 հաշվով, երրորդ քառորդում հաշիվը 67:26 էր՝ հօգուտ Հայաստանի ընտրանու: Ի վերջո, Հայաստանի հավքականը հաղթեց 52 միավորի առավելությամբ՝ 92:40:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը 20 միավորով ճանաչվեց Մայք Դանիելյանը:

Կիսաեզրափակչում Հայաստանի ընտրանու մրցակիցը պարզ կդառնա խմբային փուլի հանդիպումների ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվությանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *