Բավարարվե՛ք Քննչական կոմիտեի տարածած հայտարարությամբ. Աղվան Հովսեփյանը՝ լրագրողներին

timthumb

«Նիգ Ապարան» հայրենակցական միությունն այսօր՝ հունվարի 13-ին,  Ապարանում կազմակերպել է ավանդական դարձած «Հին տոմարով Նոր տարի» միջոցառումը:

Միջոցառմանը ներա էր եւ ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ,  «Նիգ Ապարան» Հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը: Ելույթից հետո լրագրողները Քննչական կոմիտեի նախագահից փորձեցին մանրամասներ ճշտել վերջին օրերին հասարակական լայն հնչեղություն ստացած, «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ ավտովթարի դեպքից, որի հետեւանքով 2 ոստիկան էր մահացել: Աղվան Հովսեփյանն ի պատասխան ասաց, որ Քննչական կոմիտեն այդ դեպքի առնչությամբ հայտարարություն արդեն տարածել է, եւ ինքն ավելացնելու բան չունի՝ լրագրողներին խորհուրդ տալով բավարարվել այդ հայտարարությամբ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *