Բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

timthumb (8)

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Вместе» խորագիրը կրող բարեգործական համերգին, որից ստացված ողջ հասույթը հատկացավելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վաստակավոր արտիստը` նշելով, որ համերգին կմասնակցեն նաև հայ կատարողներ, և բեմից կհնչեն և՛ ռուսերեն, և՛ հայերեն կատարումներ։

Խոսելով Հայաստանում ունեցած իր զգացողությունների մասին՝ Կոբզոնը նշեց, որ Հայաստանն իրեն այնքան հարազատ է, որ իրեն այստեղ հյուր չի զգում. «Ես Հայաստանում հյուր չեմ, քանի որ այստեղ հաճախ եմ լինում, միշտ` ուրախ առիթներով, բայց նախևառաջ այցելում եմ ընկերներիս գերեզմաններին»,-ասաց նա:

Լրագրողներն ի թիվս այլ հարցերի, արտիստից հետաքրքվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում կոչումների շնորհմանը և ո՞րն է իր համար ստացած կոչումներից ամենաթանկը. «Կոչումները հարազատների, երկրպագուների, լայն լսարանի համար են: Ձեր Նախագահի կինը մշտապես աջակցում է երիտասարդ տաղանդավոր կատարողներին և անձամբ դիմում է ամուսնուն, չգիտեմ օրվա ո՞ր ժամին, բայց անձամբ դիմում է նրան: Սա, անկասկած, մեծ նշանակություն ունի: Խրախուսանք է և նշան այն բանի, որ նրանց գնահատում է ոչ միայն լսարանը, այլև պետությունը, և իշխանությունները նույնպես տեսնում են նրանց արժանիքները»,-ասաց նա՝ շեշտելով, որ իր համար ստացած կոչումներից ամենաթանկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումն է:

Նշենք, որ Իոսիֆ Կոբզոնը նաև Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է։

Տաղանդավոր երգիչը լրագրողների հետ կիսվեց նաև Հայաստանի մասին իր ունեցած լավագույն հիշողություններով, լրագրողներին հորդորեց երբեք չմոռանալ հայ-ռուսական բարեկամության ու պատմության փառահեղ էջերի մասին և ժամանակակից սերնդի մեջ սերմանել այն, որ  հայ և ռուս ժողովուրդները բարեկամ պետություններ են:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *