Բարձր թոշակից կզրկեն․ աբստրահարվե’ք

timthumb

Այսօր՝ փետրվարի 28-ին, Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Հարցի քննարկման ժամանակ, հարակից զեկուցող՝ ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ առաջարկում են բարձր կենսաթոշակ չվճարել այն պաշտոնյաներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքի հասնելուց  հետո, և առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ծերակույտ չդարձնել պետական ապարատը։

Օրենքի նախագծով առաջարկվող այս փոփոխությանը դեմ արտահայտվեց ՀՀԿ-ական մեկ  այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ այս քայլով սահմանափակում են պետական պաշտոնյայի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը։

Առաջարկվող փոփոխությունները դժգոհությամբ ընդունեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ ՀՀԿ-ական գործընկերոջը խորհուրդ տալով զերծ մնալ ծերակույտ և նման այլ ձևակերպումներից։

«Դուք պատկերացրե՛ք, աբստահարվենք՝ սեփականություն է, սեփականություն չէ: Կենսաթոշակի իրավունք յուրաքանչյուր երկիր սահմանում է։ Մենք չպետք է սահմանենք՝ թոշակը բա՞րձր է, թե՞ ցածր։ Յուրաքանչյուր երկիր  սահմանում է այս իրավունքը, սա բնական իրավունք է»,-ասաց Բոստանջյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է նրան, որ իրավունք չունեն պետական բյուջեում փողի քիչ լինելը հիմք ընդունելով՝ թոշակառու պաշտոնյաներին փող չտալ։

Բոստանջյանի այս դիտարկումից հետո Հակոբյանը շարունակեց, որ պետությունը փոխում է իր սոցիալական քաղաքականությունը և պայման է դնում իր քաղաքացու առաջ․  «Եթե դու 10 տարի կամ հինգ տարի աշխատես պատգամավոր, հենց հինգ տարի աշխատես-վերջացնես, 63 տարին լրանա՝ դու կստանաս քո բարձր կենսաթոշակը, բայց եթե դու հետ գնաս, նորից աշխատես պետության մոտ, ես քեզ չեմ տա բարձր թոշակ»,-ասաց Հակոբյանը՝ նեղսրտելով, որ պետությանը որևէ մեկը չի կարող ստիպել իր գործառույթները չկատարել։ 

Բարդան Բոստանջյանն այս պարզաբանումից հետո նշեց, որ ստիպված՝ չի արձագանքում, իսկ Հակոբյանն էլ, ստիպված, շնորհակալություն հայտնեց և հեռացավ ամբիոնից։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *