Բաքվի հերթական ձախողումը…

timthumb (2)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող՝ Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել: Նիստի նախագահը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ նախագահի թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն:

 

Դեսպանը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է խնդրել և անցել է ռուսերենին: «Ինքս գոհ չեմ իմ անգլերենի մակարդակից, սակայն կարևորը դա չէ, կարևորն այն է, թե ինչ կա մարդու գլխում»,- նշել է նա: Բյուլբյուլօղլին չի կարողացել նաև հավուր պատշաճի պատասխանել նիստի ներկաների հարցերին՝ շարունակ շեշտադրելով միայն այն փաստը, իբր՝ պատրաստվում է մեծ գումարներ բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ին տարբեր ծրագրերի իրականացման համար:

 

Ինչպես երևում է՝ ադրբեջանական սոխակի տապալման պատճառ է դառնալու է ոչ թե մեր կողմից հնչեցված բողոքները, բաց նամակները և հորդորները՝ սույն անձին որքան հնարավոր է՝ հեռու պահել ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ից, այլ մշակույթից ընդհանրապես: Մեր բաժին գործն արեց հենց ինքը՝ Փոլադը, սեփական անկոմպետենտությամբ շոկի մատնելով նախագահի ընտրությամբ զբաղվող հանձնաժողովին: Նման աբսուրդային իրավիճակ ՅՈՒՆԵՍԿՕ-ում վաղուց չէր եղել:

 

Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող կառույցը ցանկանում էր գլխավորել մի մարդ, ում մշակույթի նախարար լինելու օրոք գազանաբար հողին հավասարեցրին Հին Ջուղայի հայկական միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել էին Համաշխարհային ժառանգություն: Ընդ որում՝ Բյուլբյուլօղլին անգամ նեղություն չի քաշել դատապարտել այս վայրագությունները: Հետևաբար, հանցակից է և պատասխանատուներից մեկը: Հետևաբար, ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեփական հեղինակությունը բարձր պահելու համար և իր՝ լուրջ կառույց լինելը ապացուցելու համար պետք է ամեն բան անի՝ Բյուլբյուլօղլիին հեռու պահելու մշակութային արժեքներից, քանի որ վերջինս նրա համար բնավ արժեք չի հանդիսանում…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ           

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *