Բա որ Ռուսաստանը հանկարծ ջղայնանա…

timthumb

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Սասնա Ծռեր» կուսակցությունը պատրաստվում է Արցախում ևս կուսակցություն հիմնադրել։ Կուսակցության անդամները պատրաստվում են նոյեմբերի 17-ին մեծ ավտոերթով շարժվել դեպի Արցախ` մասնակցելու այնտեղ ստեղծվելիք «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին: Կուսակցության ստեղծման նպատակի, Արցախի վերաբերյալ «Սասնա Ծռերի» մտադրությունների և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ։

Ավետիսյանի խոսքով՝ Արցախում կուսակցություն ստեղծելու միակ նպատակը Հայաստանը դե յուրե Արցախին միացնելն է։

«Մենք համահայկական ծրագրեր և նպատակներ ունենք։ Բնականաբար, Հայաստանի երրորդ Հանրապետության պաշտոնական սահմաններից դուրս՝ առաջին քայլը պետք է Արցախում կատարվի։ Այնտեղ կուսակցության ստեղծելը համահայկական շարժման մի բաղադրիչն է լինելու։ Օրենքով սահմանված կարգով, գործունեությունը սահմանվելու է նաև արտերկրում և այնտեղ կլինեն այլ ձևաչափեր, որոնք կհամախմբեն հայությանը»,-նշեց Ավետիսյանը, հավելելով, որ Արցախում իրենց գործողությունների հետագա քայլերը կճշտվեն ընթացքում:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների՝ «Սասնա Ծռերի» հայտնի դիրքորոշմանը և դրա հնարավոր ազդեցությանը Արցախյան հիմնախնդրի վրա՝ Ավետիսյանը նկատեց, որ մարդկանց մեջ տարածված է վախ՝ «Բա որ Ռուսաստանը հանկարծ ջղայնանա, որ մենք ուզում ենք ազատագրվել և Ադրբեջանին դրդի պատերազմի՞, սակայն պատերազմը երբեք չի ավարտվել»։

«Հայ-ռուսական հարաբերությունները միշտ եղել են շատ վատ և լավ հարաբերություններ չեն կարող լինել, որովհետև այդ հարաբերություններում Հայաստանը օբյեկտ է, իսկ չի կարող հարբերություններ լինել սուբյելկտի և օբյեկտի միջև։ Հայաստանի սուբյեկտացման նպատակ հետապնդող մեր ծրագիրը, բնականաբար, նախատեսում է այնպիսի քայլեր, որոնք հնարավոր կդարձնեն այդ սուբյեկտացումը, այդ քայլերից է՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Հայաստանը  պետք է զենք ձեռք բերելու մասով այլ ուժային կենտրոնների հետ աշխատի և չմնա Ռուսաստանի գերին»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ Ռուսաստանը միշտ է ունեցել Հայաստանն առանց հայերի ծարգիրը և կշարունակի լինել, քանի դեռ Հայաստանը օբյեկտից սուբյեկտ չի դարձել։

«Երբ  մենք սուբյեկտ դառնանք, ՌԴ-ն կսկսի մեզ հարգել։ Բնականաբար, անցումային վիճակներ լինում են և այդ վիճակներում կարող է լարում լինել, բայց կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ մենք գաղութացված չենք, սակայն մարդն անընդհատ ասելով, որ  կուշտ է,  կազդի ինքազգացողության վրա, բայց, միևնույնն է՝ չի կշտանա»,-ասաց Ավետիսյանը։

Զենք գնելու այլընտրանքային երկիր նա համարում է բոլոր այն երկրները, որոնք զենք են արտադրում։ Ավետիսյանը նաև չի բացառում  Ռուսաստանից զենք գնելը, «բայց չպետք է լինենք Ռուսաստանից կախյալ»։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *