Բենզինը նորից թանկացավ (լուսանկար)

timthumb

Բենզինի գինը կրկին բարձրացավ, այս անգամ՝ 10 դրամով։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը բենզալցակայանում ֆիքսել է վառելիքի հերթական գնաճը (տես՝ ստորև)։

Մաքսային նոր դրույքաչափերի ավելացմամբ՝ ռեգուլյար տեսակի բենզինն ընդամենը օրեր առաջ, թանկանալով մոտ 30-40 դրամով, դարձել էր 430 դրամ, այժմ արժե 440 դրամ։

Պրեմիում տեսակի բենզինը նախկին 450-ի փոխարեն արժե 460 դրամ։

Դիզվառելիքը 440 դրամից դարձել է 450 դրամ։

Հիշեցնենք՝ հունվարի 1-ին բենզինի գինը ահռելի չափով բարձրացել էր։ Նկատենք, որ բենզինի թանկացումը հանգեցնելու է շղթայական թանկացումների, որի հետևանքով կբարձրանան առաջին սպառման ապրանքների գները:

Ի դեմ երեկ՝ հունվարի 19-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդեմ թանկացումների, որը կրելու է շարունակական բնույթ։

Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել ու իրենց դժգոհությունն էին հայտնում ստեղծված ծանր ու անելանելի վիճակի մասին։

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *