Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր քննարկվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է Ազգային ժողովում։
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն, իր ելույթում խոսելով այս օրենքի մասին, նշեց, որ այսօր ես ապացուցված է շրջակա միջավայրի վրա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հասցրած վնասները և հարց է առաջանում՝ այս օրենքը Հայաստանն ո՞ւմ համար է ընդունում․ «Պետական համակարգում արդյո՞ք կա հայեցակարգ, թե գենետիկորեն ձևափոխված որ մթերքներն են առաջիկա հինգ տարում պատրաստվում ներկայացնել և որ մարզերում»,-ասաց Պիպոյանը և հավելեց, որ պետական որևէ ընկերություն որևէ նմանատիպ հայեցակարգ չի ներկայացրել, քանի որ հայտատուները միայն մասնավոր ընկերություններ են։
Պիպոյանի խոսքով՝ ՀՀ կառավարություն ոտնահարում է 2014 թվականից ընդունված օրենքը, որն անգամ չի էլ գործում․ «Մենք նամակ ենք ուղղել այսօրվա վարչապետին և մինչև այժմ չկա որևէ պատասխան Կառավարության կողմից»։
Խոսելով իրացվող գյուղմթեքի մակնշման պայմանների մասին՝ Դավիթ Պիպոյանը հարցադրում հնչեցրեց․ «Պտուղ-բանջարեղենը մակնշված իրականացվում է գումի շուկայո՞ւմ, թե՞ Մալաթիայի տոնավաճառում»։
Անդրադառնալով պետական ապարատի սրտացավ աշխատելաոճին՝ Պիպոյանը նշեց, որ պետական ապարատը կարող էր հենց այդ նույն շուկաներում իրականացնել պիլոտային ծրագիր և ունենալ հստակ ցուցանիշներ, որոնցով պարզ կդառնար՝ պետական ապարատը հաշվի է առնում սպառողի՞, թե՞ բիզնես շահը։
«Այդ նույն բիզնես շահը հաշվի առնելով, պետք է ասեմ՝ չի կարող մի բանը արգելվել զարգացած գյուղատնտեսություն ունեցած Իտալիայում և ընդունվել Հայաստանում»։