Բոլորին է հայտնի՝ Արա Աբրահամյանին մեղադրող գործարար Գևորգյանն ում շնորհիվ է կուտակել իր առաջնային կապիտալը

timthumb (2)

Երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Անվտանգության դաշնային ծառայության վետերան և «2Н Компани» ընկերության փոխտնօրեն ներկայացող Յուրի Սեմյոնովը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում՝ նրան մեղադրելով հայ գործարար Ռուբեն Գևորգյանին պատկանող բիզնեսը յուրացնելու փորձի մեջ։

Հրապարակված տեսանյութում Սեմյոնովը կատարվածի համար մեղադրում է նաև Արա Աբրահամյանի քրոջ որդուն՝ Վարդան Խաչատրյանին, ում հետ էլ ԼՈւՐԵՐ․com-ը կապ հաստատեց։

-Պարո՛ն Խաչատրյան, երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Ձեզ և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին մեղադրեցին հայ գործարարի բիզնեսը յուրացնելու մեջ։ Ծանո՞թ եք արդյոք տեսանյութին: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել։ 

—Տեսանյութին ծանոթ եմ և պետք է փաստեմ, որ այն, ինչ հայտարարվում է, շատ հեռու է իրականությունից։ Յուրի Սեմյոնովի մեղադրանքները որևէ փաստարկ կամ հիմնավորում չունեն և որևէ աղերս չկա ասվածի և իրականության միջև։

-Ճանաչո՞ւմ եք արդոք հայ գործարար Ռուբեն Գևորգյանին։ Ի՞նչ կապ ունեք նրա հետ։

—Ես Ռուբեն Գևորգյանին առաջին անգամ հանդիպել եմ Արա Աբրահամյանի գրասենյակի ընդունարանում, որից հետո մի քանի անգամ տեսել եմ բաժնետերերի ժողովներին։ Սա՝ իմ և Ռուբեն Գևորգյանի հարաբերությունների մասով։ Ինձ զարմացրեց այն, որ Գևոգյանը նման հայտարարություն է արել։ Նրա այս արարքը զարմանալի է բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ են, թե ում շնորհիվ է Ռուբեն Գևորգյանը կուտակել իր առաջնային կապիտալը։ Եթե չլիներ Արա Աբրահամյանի օգնությունը՝ Ռուբեն Գևորգյանը մինչև այսօր կշարունակեր զբաղվել գյուղմթերքի մանրածախ վաճառքով։ Թե ինչ է փոխվել և ինչ է թաքնված նրա այս կեղծ հայտարարության ետևում, չեմ կարող ասել։

-Նշեցիք, որ Ձեր և Արա Աբրահամյանի հասցեին հնչած մեղադրանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ դեպքում ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել։

-Քանի որ սա արդեն քրեական հարց է, թող դրանով զբաղվեն համապատասխան մարմինները։ Արդեն գործ է հարուցվել և մենք ակնկալում ենք հարցը լուծել միայն օրենքի շրջանակներում։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։

Հիշեցնենք՝ հարցի առնչությամբ Ռուսաստանի հայերի միությունն արդեն հայտարարություն է տարածել:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *