Բռնապետը խոսում է կնոջ շուրթերով

timthumb (8)

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխում է Արցախի հարցում իր կոշտ մոտեցումները: Այժմ բռնապետը խոսում է կնոջ շուրթերով: Մի ժամանակ նրանք դա նրանք Արցախի հակամարտության վերաբերյալ իրենց սրտի ուզածն ասում էին Ալիևի կամ պաշտպանության նախարարի միջոցով, որն ավելի ռազմատենչ և ագրեսիվ  էր հնչում»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

 

Ըստ մեր զրուցակցի՝ իրեն չի զարմացնում Ադրբեջանի նման գործելաոճը, քանի որ նախկինում նույնպես ականատես է եղել տարբեր մոտեցումների, որոնք ձևական հայտարարություններից այս կողմ՝ որևէ լուրջ հիմնավորում չեն ունեցել. «Բնականաբար, այս ռազմատենչությունը ստացավ միջազգային հանրության բացասական արձագանքը: Դրսից նրանց հասկացրին, որ պատերազմի միջոցով խնդիրը չի լուծվելու: Հիմա նրանք փորձում են եվրոպականացնել և գենդերացնել խնդիրը, անում են այնպես, որ դա հնչի կնոջ շուրթերից, որը ես համարում եմ ձևական և ոչինչ չասող տարբերակ: Այժմ հռետորաբանությունն են փոխում՝ միևնույն ժամանակ հիմքում թողնելով իրենց նույն ասելիքը»:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ապրիլի չորսին ադրբեջանցի զինվորականների ծնողների հետ հանդիպման ժամանակ կոչով դիմել է հայ մայրերին՝ նրանց  կոչ անելով չուղարկել իրենց որդիներին Ղարաբաղում զոհվելու, քանի որ Բաքուն երբեք չի հաշտվի Ղարաբաղը կորցնելու մտքի հետ:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *