Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետը 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց

timthumb (5)

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է գրավի դիմաց Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝  Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *