Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը գտնվում է Նապոլեոն Ազիզյանի տանը (լուսանկարներ, տեսանյութ)

timthumb

NewsBook-ի տեղեկություններով’ «Ծառուկյան» դաշինքով ներկայացված պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի’ Կիլիկիա թաղամասում գտնվող առանձնատանն է գտնվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

 

Ըստ էության, Բաբայանի’ Նապոլեոն Ազիզյանի տուն այցելելու նպատակն է Գագիկ Ծառուկյանի անունից հորդորել, որպեսզի Ազիզյանը, այնուամենայնիվ, մտքափոխվի և չվերցնի օրենքով իրեն հասանելիք պատգամավորի մանդատը:

 

Նշենք, որ Էդուարդ Բաբայանին դիմավորեց և Ազիզյանի տուն ուղեկցեց ԱԺ գործող պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

 

Ի դեպ, երեկվա ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի ցուցակում ընդգրկված է նաև Աբրահամ Մանուկյանի որդին’ Արթուր Մանուկյանը:

 

Հիշեցնենք, որ Նապոլեոն Ազիզյանն այսօր մի նոր դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում նա հայտնել է, որ ներկայացված փաստաթուղթը կեղծ է, և հորդորում է այն քննության չառնել՝ փոխարենը հիմք ընդունել նոր դիմումը:

 

«Ապրիլի 2-ից ես ոտքիս պատճառով տանը պառկած եմ ու տանից դուրս չեմ եկել, ու, բնականաբար, ես չէի կարող ինքնաբացարկի դիմում գրել: Ֆանտաստիկայի ժանրից է այն, որ իմ անունից ինքնաբացարկի դիմում է հայտնվել ԿԸՀ-ում»,- մեզ հետ զրույցում ասել է Նապոլեոն Ազիզյանը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *