Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում է, կմասնակցի վարչպապետի ընտրությանը

timthumb (3)

Այսօր, Ազգային ժողովում, ժամը 12։00-ին, նախատեսված է վարչապետի ընտրություն, որին մասնակցելու համար ԱԺ է ժամանել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Վերջինս նշեց, որ եկել է ԱԺ՝ իր ղեկավարած խմբակցության հետ միասնական մասնակցելու վարչապետի ընտրությանը․ «Երբ որ տեսա, որ պատգամավորներին կալանավորեցին, Ծառուկյանը հայտարարություն արեց, քաղաքական խորհրդի որոշում ընդունեց, որով հայտարարեց, որ պետք է պատգամավորներին ազատ արձակել և մենք ժողովրդական շարժման կողքին ենք»,-ասաց Ծառուկյանը։ 

Անդրադառնալով 2015 թվականին իր ղեկավարությամբ ընթացող բողոքի ակցիաների և Նիկոլ Փաշինյանի կազմակերպած թավշյա հեղափոխության  միջև տարբերություններին՝  Ծառուկյանը նկատեց, որ, ի տարբերություն Փաշինյանի թիմի, մեկ գիշերվա ընթացքում կալանավորել են իր թեիմակիցներից 639 մարդու, ինչը տեղի չի ունեցել Փաշինյանի պարագայում «Հալալ ա իրեն, անհնարինը հնարավոր դարձրեց»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *