Գազի արտահոսքից թունավորման մի շարք դեպքեր են գրանցվել

timthumb (2)

Հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 17-ին «շտապօգնության» խումբը Ջուղայի փողոցի 6 շենքի բնակարաններից մեկից  «թունավորում գազից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1961 թվականին ծնված Մանվել Մ.-ին, 1968 թվականին ծնված Արգինե Հ.-ին, 1971 թվականին ծնված Տիգրան Հ.-ին և 1970 թվականին ծնված Արմինե Հ.-ին, ովքեր հայտնել են, որ թունավորվել են գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1973 թվականի ծնված Երջանիկ Տ.-ն, 2002 թվականին ծնված Ելենա Տ.-ն, 2003 թվականին ծնված Միլեն Տ.-ն, 1978 թվականին ծնված Լուսինե Ս.-ն, 1950 թվականին ծնված Էլեն Տ.-ն և 2012 թվականին ծնված Գոռ Տ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 5-րդ տան գազի կաթսայից արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով վերը նշված անձինք իրենց վատ են զգացել և տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1983 թվականին ծնված Բաղիշ Հ.-ն, 1994 թվականին  ծնված Մարո Ջ.-ն, 1986 թվականին  ծնված Լուսինե Հ.-ն, 2006 թվականին ծնված Սևակ Հ.-ն և 2007 թվականին ծնված Վահե Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են գազօջախի փականը անզգուշաբար բաց թողնելու հետևանքով արտանետված գազից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *