Գալու է մի պահ, որ Դուք չեք լինելու քաղաքապետ. պետք է ավելի երկարաժամկետ մտածենք

timthumb (6)

Գորիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համայնքապետերի հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև խոշորացված  համայնքներում տրասնպորտի խնդրին։ Քաղաքապետ Առուշ Առուշանյանը ներկայացրեց, որ իր բարեգործական ծրագրի միջոցով Գորիս քաղաքում տրանսպորտն անվճար է, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Ավելի լավ է տրանսպորտն աշխատի խորհրդանշական գումարով, բայց աշխատի ամբողջ խոշորացված համայնքում»։

Գորիսում 9 համայնքներից միայն 4-ն են, որ ունեն դեպի Գորիս մշտական տրանսպորտ։

Փաշինյանը Առուշանյանին հորդորեց ավելի երկարաժամկետ մտածել։

«Եթե անձնական միջոցներ եք ներդնում և ասում եք, որ տրանսպորտը անվճար է մի հատվածում, գալու է մի պահ, որ Դուք չեք լինելու քաղաքապետ։ Եթե նոր քաղաքապետը չունի այն հնարավորությունները, որը Դուք ունեք, ի՞նչ է անելու։ Այդպես ազնիվ չէ։ Պետք  է ենթակառուցվածքի զարգացման մասին մտածել։ Հակառակ դեպքում՝ ասում եք բնակիչներին՝ այ, մենք պետք է լինենք միշտ, որ տրանսպորտ ունենաք, հակառակ դեպքում՝ տրանսպորտ չեք ունենա»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ բարեգործությունը պետք է ուղղված լինի զարգացմանը։

«Շատ լավ է, գոհ ենք, շնորհակալ ենք, որ այս ամենը անում եք, բայց պետք է ավելի երկարաժամկետ մտածենք»,-ասաց Փաշինյանը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *