Գառան մորթիով ներկայանալու փորձերը ձախողված են

timthumb (5)

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Վիեննայում, դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումն անցկացվի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակում` Վիեննայում, դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում»,-այսօր իր բրազիլացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ ընդգծելով, որ Հայաստանի համար բանակցային գործընթացին այլընտրանք չկա:

Ըստ Նալբանդյանի՝ հայկական կողմը կարևորում է եռանախագահող երկրների միջնորդական ջանքերն` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և այս կոնտեքստում էին կազմակերպված եռանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: «Մենք տեղեկացրել էինք, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին գագաթաժողովներին` ժնևում, դրանից առաջ` Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը բավական դժվար է: Եթե Ադրբեջանը մի փոքր աչալուրջ լինի այն կոչերին, որոնք ներկայացնում են եռանախագահող երկրները, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու եւ արդյունքներ ունենալու համար»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով Արցախի հարցում Բաքվից  հնչեցված պահանջին՝ նախարարն ասաց, որ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին. «Հայտարարություններ անել, գառնուկ ձևանալ,  կարծում եմ՝ որևէ մեկին խաբել չեն կարող, գառան մորթիով ներկայանալու փորձերը հաջողություն չեն ապահովի և ձախողված են»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *