Գավառում ձյուն է տեղում

timthumb (10)

Գավառ քաղաքում եւ շրջակա գյուղական համայնքներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերային ժամերից տեղումներ են թափվում թաց ձյան տեսքով: Ձյունն արդեն նստած է մի քանի սանտիմետր շերտով, որը լեռնային եւ բարձրլեռնային գոտիներում ավելին է: Մարզի մյուս տարածքներում, համաձայն առանձին համայնքապետարաններից ստացված տվյալների, ձյուն է տեղացել միայն լեռնային եւ բարձրլեռնային գոտիներում, իսկ ահա բնակավայրերում տեղումները թափվել են անձրեւի տեսքով:

Հոկտեմբերի 4-ի առավոտվա ժամերին Գավառ քաղաքում սնդիկի սյունը ցույց է տվել զրո աստիճան: Տեղացած ձյունն առանձնակի վտանգ է ստեղծել ինչպես պտղատու այգիների, այնպես էլ դեկորատիվ ծառերի համար, որոնք կարող են չդիմանալ ձյան ծանրությանը: Ձյունը ծածկել է նաեւ կարտոֆիլի եւ կաղամբի ցանքերը, որտեղ բերքը մեծ մասամբ դեռ հավաքված չէ: Վաղ ձյունը տհաճ անակնկալ էր նաեւ լեռնային եւ բարձրլեռնային գոտիների ամառային արոտավայրերում հոտեր պահող անասնապահների համար: Ժամը 9.40-ի դրությամբ Գավառում եւ տարածքի համայքներում ձյան տեղումները շարունակվում են:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *