Գեներալ Մանվելի կինը նույնպես կձերբակալվի. դա գաղտնիք չէ

timthumb (4)

Որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում և մեր ձեռք բերած տվյալները վկայում են մեծաքանակ մարդկանց ներգրավվածության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Քննությունը շարունակվում է, ինչը բերելու է պատշաճ բացահայտման և ցանկացած մասնակից արժանանալու է համարժեք իրավական գնահատանքի»,-ասաց Դատախազը:
Հարցին` որքանո՞վ է հնարավոր նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առնչությունը այս գործին, քանի որ 2016-ին նա էր պաշտոնավարում, Գլխավոր դատախազը պատասխանեց. «Գործը քննվելու է ամբողջ ծավալով. ցանկացած մեկն, ով մասնակից կլինի այս գործում և արարաքում, առկա կլինեն հանցագործության հատկանիշներ, ուրեմն կտրվեն համարժեք գնահատականներ»:
Հարցին` կինը, որդին, որևիցե կերպ առնչություններ չունե՞ն, քանի որ, ըստ խոսակցությունների՝ մասնավորապես՝ կինը ձերբակալվելու է, Դավթյանն ասաց. «Դա գաղտնիք չէ, ես իմ ելույթում ասացի, որ մեր ձեռք բերած տվյալների համաձայն՝ Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների»:
Արթուր Դավթյանի խոսքով` բոլոր նրանք,ում նկատմամբ հիմա քրեական հետապնդում է իրականացվում, Գրիգորյանի մերձավոր բարեկամներից են, իսկ նախկին և ներկա պաշտոնյաների ներգրավվածության մասին Գլխավոր դատախազը տեղեկություններ չուներ:
Տեսանյութը` քիչ անց:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *