Գիշերն Արմավիրում սպանություն է եղել

CRIME Figures 111146_54.JPG.gallery

Արմավիրի մարզում մարտի 21-ի գիշերը սպանություն է կատարվել. 19-ամյա երիտասարդը դանակահարել է 22-ամյա Նարեկ Պողոսյանին, ով հիվանդանոցում մահացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Մարտի 21-ին՝ ժամը 21.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Նարեկ Պողոսյանը, որը մարտի 21-ին՝ կեսգիշերին, հիվանդանոցում մահացել է:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 21-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի 1-ին փողոցի թիվ 20 հասցեի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն.Պողոսյանին դանակի յոթ հարված է հասցրել 1999 թ. ծնված Վաղինակ Մ.-ն՝ պատճառելով մահ:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 22-ին՝ ժամը 03.00-ին, Վաղինակ Մ.-ն ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Վաղինակ Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»,-հայտնում են ոստիկանությունից:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *