Գլխավոր դատախազը միջնորդել է կաշառք վերցրած դատավորին ձերբակալել

timthumb (3)

Գլխավոր դատախազը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի վերաբերյալ երկու միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհրդին։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Միջնորդությունը վերաբերում է Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն տարածած հաղորդագրության համաձայն՝ իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին, և որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԱԱԾ աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` դատավորին կաշառք տված փաստաբանը Վահագն Դանիելյանն է։

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *