Գյուղացիները ցո՞ւյց կանեն…

timthumb (1)

«Փաստ» օրաթերթն օրերս ահազանգ էր ստացել այն մասին, որ ադրբեջանական խնձորի պատմությունից հետո ներկայում հայ–վրացական՝ Բագրատաշենի սահմանային անցակետերում քաոսային իրավիճակ է տիրում: Խնդիրն այն է, որ խստացված ստուգում իրականացնելու պայմաններում ֆիզիկական անձինք ևս չեն կարողանում իրենց հետ օրենքով սահմանված 50 կգ քաշ ունեցող գյուղմթերք անցկացնել:

 

Խմբագրություն ահազանգած քաղաքացիները նշում էին, որ շատերը նույնիսկ իրենց ապրանքը թափում են սահմանին և հեռանում, իսկ սահմանային գյուղերի բնակիչները, ովքեր գյուղմթերքը հիմնականում գնում են Սադախլոյի շուկայից, անելանելի իրավիճակում են հայտնվել: Ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց բողոքի ձայնը իշխանություններին լսելի դարձնելու համար սահմանամերձ գյուղերի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել և փակել միջպետական ճանապարհը:

 

Ինչպես երևում է՝ պատկան մարմիններն ի վերջո որոշել են գործի անցնել և կարգ ու կանոն հաստատել սահմանին՝ ներմուծվող ապրանքների հանդեպ: Թերևս նախկինում նրանց աշխատանքի տխուր պատկերը քաղաքացիներին ստիպում է լրջագույն կասկածանքով վերաբերվել այս պայքարի արդյունավետությանը: Իհարկե լավ է, որ հիշել են պարտավորվածությունների մասին, միևնույն ժամանակ՝ անգամ դրանք կատարելու ընթացքում հաջողացնում են արհեստական դժվարություններ առաջացնել քաղաքացիների համար: Դրան գումարած այն, որ մինչ օրս պարզ չէ, թե ով էր մեղավոր հայկական շուկայում ադրբեջանական ապրանքների հայտնվելու մեջ; Սովորաբար, աշխարհում ընդունված է, որ վերահսկողություն իրականացվում է երկու կողմից՝ թե’ պետության, թե’ հասարակության, սակայն Հայաստանում այդպես չէ՝ Հայաստանում պետությունն ամեն կերպ փորձում է հերքել հասարակության կողմից հայտնաբերված խախտումները:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *