Գյուղացիներից մեկը հայտնել է Վայոց ձորում մեծ հրդեհի բռնկման պատճառը. հարուցվել է քրգործ, ստուգվում են վարկածները

timthumb (3)

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-ի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։

Մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *