Գյումրիում սպանված Ավետիսյանների դուստրը աղջիկ է ունեցել

timthumb

2015թ․ Գյումրիում սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն աղջիկ է լույս աշխարհ բերել։ Երեխային կոչել են Հասմիկ՝ ի հիշատակ սպանված տատ ու թոռ Հասմիկների: Լուսինեի սպանված եղբոր ̀ Արմենի դստեր անունը ևս Հասմիկ էր։

Երեխան ծնվել է հունվարի 26-ի երեկոյան, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, նախկին թիվ  3 մանկական հիվանդանոցում՝ 3 կգ 800 գ քաշով և 51 սմ հասակով: Մայրն ու նորածինը լավ են զգում իրենց, խնդիրներ չեն առաջացել:

Հասմիկը Լուսինեի երրորդ երեխան է, նա ունի նաև դուստր և որդի։

Նշենք, որ տարիներ առաջ հենց այս բժշկական կենտրոնում ձևավորված հատուկ մասնագիտական խումբը հունվարի 13-ից 20-ը պայքարում էր Ավետիսյանների ողջ մնացած միակ անդամի՝ 6 ամսական Սերյոժայի կյանքի համար, սակայն այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկի կյանքը, քանի որ վերջինս բազմաթիվ վնասվածքներ էր ստացել։

Հիշեցնենք՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, սակայն` 7 օր հետո մահացել:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք էին տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայիթիվ N զորամասիզինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում էկայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Պերմյակովը նախ որպես ՌԴ ԶՈՒ ծառայող դատապարտվեց Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *