«Գնա, դու ոչինչ ես, մարդ չես, սուտասան ես, ուզում ենք Մեսչյանի հրաժարականը»․ բողոքի ակցիա՝ ընդդեմ ապօրինի շինարարության

timthumb (2)

Երևան քաղաքի Աբովյան 22 Ա հասցեում քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել 16 հարկանի շենք կառուցելու համար: Հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ շինարարությունն ապօրինի է։ Նրանց խոսքով՝ բնակելի բարձրահարկ շենքերի մեջտեղում մեկ տարի առաջ շինարարաություն է սկսվել, սակայն նոր իշխանությունը չի կատարել խոստումը․ «Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունն ու ճարտարապետը վստահեցրել են, որ իրենց օրոք այստեղ ոչ մի բան չի սարքվելու, բայց 2 օր առաջ նորից սկսել են շինարարությունը։ Ապօրինի շինարարություն է կատարվում, իսկ եթե օրինական է, թող բերեն թղթերը ցույց տան։ Գլխավոր կառուցապատողին ասում ենք՝ թղթերը տվեք, չի տալիս»,- ասում է բողոքող բնակիչներից մեկը։

Ակցիայի մասնակից կանանցից մեկն էլ, դիմելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, հորդորեց հրաժարական տալ․ «Գնա այնտեղ, որտեղից եկել ես, գնա ամերիկաներ, հրաժարական տուր ու գնա, դու ոչինչ ես, մարդ չես, սուտասան ես։ Մենք բոլորս ուզում ենք Մեսչյանի հրաժարականը և վե՛րջ»,- ասաց բնակիչներից մեկ ուրիշը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, բնակիչների հետ հանդիպման ժամանակ հակադարձելով բնակիչների բողոքեներին, նշեց, որ շինարարությունը կառուցապատողի կողմից կատարվում է օրինական․ «Բերեք նորմ, որ շինարարությունն ապօրինի է, և մենք կդադարեցնենք կառուցապատումը»,- բնակիչներին դիմելով՝ նշեց Մնացականյանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *