Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է․ Էդմոն Մարուքյան

timthumb (1)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյբսուքյան էջում գրել է․ 

«Ազգային ժողովն ավարտեց ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծի փակ գաղտնի քվեարկությունը։

Որոշումն ընդունվել է՝
նախագծի քննարկմանը մասնակցեցին 132 պատգամվորից 101–ը։ Նրանցից 98-ը կողմ քվեարկեցին նախագծին, 1–ը` դեմ։ 2 քվեաթերթիկ համարվեցին անվավեր։

Համաձայն Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի՝

սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը:

Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող և օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները:

Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

Սույն հոդվածում նշված գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին.
2) դիմումը մերժելու մասին։

Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ սույն հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Նույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝
Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով ՍԴ որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *