Գողերը Հայաստանում այլևս տեղ չունեն. Նիկոլ Փաշինյան

timthumb (9)

Երևանի ավագանու ընտրությունները կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո: Այս մասին հայտարարեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրեբունի վարչական շրջանում բնակչության հետ հանդիպման ժամանակ:

«Այս ընտրությունները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն, որովհետև այս ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում»,-հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, Մարությանի թեկնածությունը, իր համոզմամբ, ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որ այսօր գրված է Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթարշավի հիմքում։

«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում այլևս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մարդիկ այլևս հաջողության են հասնում իրենց տաղանդի, աշխատանքի, քրտնաջանության արդյունքում։

«Ես ուզում եմ ասել հետևյալը՝ այն ժամանակներում, երբ որ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր հետագա կյանքի ճանապարհը, նա ոչ թե որոշեց գնալ ծանոթ-բարեկամ փնտրելու, որ իրեն մի հատ յուղոտ պաշտոն տան, նա վերցրեց տեսախցիկն ու ինքն իր համար ստեղծեց աշխատանք՝ այդ ընթացքում չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյա հովանավորի կարիք»,-ասաց Ն. Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանություններին, այլ պետք է օր ու գիշեր աշխատել։

«Գողերը Հայաստանում այլևս տեղ չունեն, Հայաստանում տեղ ունեն միայն արարող մարդիկ»,-ասաց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց՝ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է, այլ՝ ժողովրդի թեկնածուն է։

«Չկա մեկը, որ ավելի սիրելի ու ավելի մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանն է մոտիկ»,-նշեց ՀՀ վարչապետը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *