Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

timthumb (5)

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հունիսի 28-ից ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդականի պարտականությունները: Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նման պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վստահեցնում եմ, որ ունեցածս մասնագիտական փորձառությունը, հմտություններն ու գիտելիքները ներդնելու եմ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության հրապարակայնության էլ ավելի բարձրացմանը, զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, վերջինիս աշխատակազմին և հատկապես ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանին, ում մամուլի քարտուղարը լինելու պատիվն եմ ունեցել անցած 15 տարիներին՝ սկսած քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման առաջին ամիսներից: Այն ինձ հնարավորություն է տվել համեստ ներդրում ունենալ այդ համակարգի կայացման և զարգացման գործընթացում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *