Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ-ում։ ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլու ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։
Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։
Ըստ տեղեկությունների՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի