Գործը կարճվեց

timthumb

Երևան քաղաքի «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում օգոստոսի 29-ին Գոռ Հակոբյանի կողմից մի կնոջ պատանդ պահելու գործը կարճվել է: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Սույն գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1 մասի 10-րդ կետի հատկանիշներով՝ Գոռ Հակոբյանի մահվան հիմքով: Միաժամանակ, նկատի ունենալով, որ քրեական գործով նախաքննության ընթացքում ստացվել են թմրամիջոցի և ապօրինի զինամթերքի ձեռքբերման տվյալներ, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1- ի մասով (թմրամիջոցների իրացում) եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելը)»,- նշեց Տռուզյանը:

Նրա խոսքով` քննություն է տարվում պարզելու, թե որ հանգամանքներում է Գոռ Հակոբյանը ձեռքբերել կամ ով է նրան իրացրել թմրամիջոց և որտեղից է նա ձեռքբերել զինամթերք հանդիսացող փամփուշտներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *